Տեսեք ձեր սենյակը նոր ոճով
Ուղարկեք սենյակի նկարը, ընտրեք ոճը, ու մի քանի վայրկյանում AI-ը ցույց կտա, թե ինչպես այն կարող է տեսք ունենալ վերանորոգումից կամ նոր կահույքից հետո։
Օրական 1 դիզայն անվճար։ Քարտ պետք չէ։

ԱռաջՀետոԻրական խոհանոց → դասական ոճ։ Շարժեք սահիչը։
Ինչպես է աշխատում
Ոչ մի ծրագիր տեղադրել, ոչ մի դիզայներական հմտություն պետք չէ։
Լուսանկարեք սենյակը
Հեռախոսի սովորական նկարը բավական է, նույնիսկ եթե սենյակը խառն է կամ դատարկ։
Ընտրեք ոճը
Ժամանակակից, դասական, սկանդինավյան և այլն, կամ գրեք ձեր ցանկությունը սովորական բառերով։
Ստացեք արդյունքը
Մի քանի վայրկյանում տեսեք ձեր սենյակը նոր տեսքով։ Պատերը, պատուհաններն ու տեսանկյունը մնում են նույնը։
Նույն սենյակը՝ երկու տարբեր ոճով
Խառը սենյակի մեկ նկարից AI-ը ստեղծել է և՛ հյուրասենյակ, և՛ աշխատասենյակ։

ԱռաջՀետոԺամանակակից հյուրասենյակ

ԱռաջՀետոԱշխատասենյակ
Ավելին, քան պարզապես նկար
Նոր դիզայն
Ամբողջությամբ նոր կահույք, գույներ և նյութեր ձեր ընտրած ոճով։
Միայն մաքրել
Հանում է ավելորդ իրերը և թողնում կահույքը։ Իդեալական է հայտարարությունների համար։
Առաջ / հետո
Սահիչով համեմատեք հին և նոր տեսքը, ներբեռնեք արդյունքը։
Գնիր այս տեսքը
Դիզայնում օգտագործված կահույքը հայկական արտադրողներից՝ գներով և վաճառողի կոնտակտով։
Վերանորոգման գին
Նշեք մակերեսն ու առաստաղի բարձրությունը և տեսեք մոտավոր գինը՝ կահույք + վերանորոգում։
Ընտրեք ձեր ոճը
Աշխատում ենք նրանց հետ, ովքեր կառուցում և կահավորում են տները
Կահույքագործները ստանում են հաճախորդներ, կառուցապատողները՝ վաճառքներ, գործակալները՝ գեղեցիկ հայտարարություններ։
Ձեր կահույքը հաճախորդների իրական սենյակներում
Կահավորված բնակարաններ դեռ կառուցման փուլում
Գեղեցիկ նկարներ հայտարարությունների համար
Պատրաստ հաճախորդներ գնի հաշվիչից
Սկսեք անվճար
Մեծ նախագծի համար ընտրեք փաթեթ։
- ✓1 դիզայն օրական
- ✓Բոլոր ոճերն ու սենյակները
- ✓tnak.ai ջրանիշով
- ✓Ստանդարտ որակ
- ✓20 դիզայն
- ✓Առանց ջրանիշի
- ✓Բարձր որակով ներբեռնում
- ✓Բոլոր դիզայնները պահվում են ձեր հաշվում
- ✓100 դիզայն ամսական
- ✓Առանց ջրանիշի
- ✓Բարձր որակով ներբեռնում
- ✓Բոլոր դիզայնները պահվում են ձեր հաշվում
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է tnak.ai-ը+
Հայկական հարթակ, որտեղ AI-ի օգնությամբ կարող եք տեսնել ձեր սենյակը նոր ոճով, գտնել համապատասխան կահույք հայկական արտադրողներից և կապվել վարպետների հետ։
Արդյո՞ք սենյակը կմնա ճանաչելի+
Այո։ AI-ը պահում է պատերը, պատուհանները, հատակը և տեսանկյունը, իսկ փոխում է կահույքը, գույներն ու նյութերը։ Չափերը կարող են մի փոքր տարբերվել, քանի որ սա վիզուալիզացիա է, ոչ թե նախագիծ։
Որքա՞ն ժամանակ է պետք+
Սովորաբար 10–30 վայրկյան մեկ դիզայնի համար։
Ինչքա՞ն արժե+
Օրական 1 դիզայն անվճար է։ Մեծ նախագծի համար կա «Նախագիծ» փաթեթը (1 490 ֏), իսկ հաճախակի օգտվողների համար՝ ամսական պլանը (4 990 ֏)։
Պատրա՞ստ եք տեսնել ձեր նոր սենյակը
Առաջին դիզայնն անվճար է։ Պետք է միայն սենյակի նկարը։