Հարցեր և պատասխաններ
Չգտա՞ք ձեր հարցը։ Գրեք info@tnak.ai հասցեին։
Ընդհանուր
Ի՞նչ է tnak.ai-ը+
Հայկական հարթակ, որտեղ AI-ի օգնությամբ կարող եք տեսնել ձեր սենյակը նոր ոճով, գտնել համապատասխան կահույք հայկական արտադրողներից և կապվել վարպետների հետ։
Արդյո՞ք սենյակը կմնա ճանաչելի+
Այո։ AI-ը պահում է պատերը, պատուհանները, հատակը և տեսանկյունը, իսկ փոխում է կահույքը, գույներն ու նյութերը։ Չափերը կարող են մի փոքր տարբերվել, քանի որ սա վիզուալիզացիա է, ոչ թե նախագիծ։
Որքա՞ն ժամանակ է պետք+
Սովորաբար 10–30 վայրկյան մեկ դիզայնի համար։
Ինչպիսի՞ նկար բեռնել+
Հեռախոսով արված սովորական նկար՝ սենյակի անկյունից, որ երևան երկու պատ և պատուհանը։ Լավ լույսը միշտ օգնում է։
Գներ և վճարում
Ինչքա՞ն արժե+
Օրական 1 դիզայն անվճար է։ Մեծ նախագծի համար կա «Նախագիծ» փաթեթը (1 490 ֏), իսկ հաճախակի օգտվողների համար՝ ամսական պլանը (4 990 ֏)։
Ինչպե՞ս եմ վճարելու+
Հայկական բանկային քարտերով (ArCa, Visa, Mastercard), ինչպես նաև Idram-ով։ Վճարումները կգործարկվեն շուտով։
Կարո՞ղ եմ չեղարկել ամսական պլանը+
Այո, ցանկացած պահի։ Պլանը կգործի մինչև վճարված ժամկետի ավարտը։
Գաղտնիություն
Ի՞նչ է լինում իմ նկարների հետ+
Նկարները օգտագործվում են միայն ձեր դիզայնը ստեղծելու համար և չեն տրվում ուրիշներին։ Պատկերասրահում դրանք կհայտնվեն միայն ձեր թույլտվությամբ։
Կարո՞ղ եմ ջնջել նկարներս+
Այո։ Գրեք info@tnak.ai հասցեին, իսկ շուտով դա կարող եք անել ինքներդ «Իմ նախագծերը» էջում։
Բիզնեսի հարցերի համար տեսեք բիզնես էջը։